Հունան Ավետիսյան․ Խորհրդային Միության հերոսը

02 Մայիսի 2024, 23:59

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Մայիսի 2-ին լրանում է Խորհրդային Միության հերոս և Հայրենական մեծ պատերազմի մասնակից Հունան Ավետիսյանի ծննդյան 110-ամյակը:

Հունան Ավետիսյանը ծնվել է 1914 թվականին ՀԽՍՀ Կապանի շրջանի Ծավ գյուղում։ Մինչև ռազմաճակատ մեկնելը աշխատել է սովխոզում՝ որպես բրիգադավար-այգեպան։

Հայրենական մեծ պատերազմի սկսվելուն պես նա վճռականորեն ցանկանում էր մեկնել ռազմաճակատ, և 1942-ի ամռանը նշանակվել է 390-րդ հրաձգային գնդի դասակի հրամանատար, 89-րդ հայկական հրաձգային դիվիզիան, որը մասնակցում էր Նովոռոսիյսկ-Թամանյան հարձակողական գործողությանը՝ Նովոռոսիյսկի ազատագրման համար:

Հակառակորդն այս շրջանում ստեղծել է հզոր պաշտպանական կառույցներ՝ հաջողությամբ օգտագործելով տեղանքի ռելիեֆը։ Ավագ սերժանտ Ավետիսյանին հաջողվել է նռնակներ նետել փայտային կրակակետ և ոչնչացնել այն։ Հակառակորդը ուժեղացրել է կրակը։ Նրան մոտենալը գրեթե անհնար է եղել։ Առաջադրանքը կատարելիս Հունան Ավետիսյանը, վիրավոր վիճակում կրծքով փակել է թշնամու կրակակետի գնդացրի հրակնատը և ապահովել գրոհի հաջողությունը։ Նրա սխրանքի շնորհիվ դիվիզիայի մարտիկները հաջողությամբ կատարել են առաջադրանքը։

Քաջության և հերոսության համար Հունան Ավետիսյանն արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման:

Հունան Ավետիսյանը մարտական ընկերների հետ թաղված է Նովորոսիյսկի շրջանի Վերխնի-Բականսկի բանավանի եղբայրական գերեզմանում։ Նրա հիշատակին կանգնեցված են հուշարձաններ Ծավ գյուղում, Կապան և Երևան քաղաքներում:

Նովոռոսիյսկի փողոցներից մեկը ևս կոչվում է Հունան Ավետիսյանի անունով։