Յուրի Սաղյանց. Թատրոնի և կինոյի մեծ դերասանը

03 Մայիսի 2024, 23:46

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Մայիսի 3-ին լրանում է հայազգի խորհրդային հայտնի դերասան Յուրի Սաղյանցի ծննդյան 97-ամյակը։

Նա ծնվել է Սարատովի մարզի մի փոքրիկ գյուղում, հայ ընտանիքում։ Ծնողները աշխատում էին ֆերմայում և ամեն կերպ փորձում էին երեխաներին ապահովել անհրաժեշտ ամեն ինչով:

Դպրոցն ավարտելուց հետո Յուրի Միխայլովիչը գնացել է Սարատով․ նա մտադրություն ուներ սովորել ավտոմեխանիկի մասնագիտությունը, բայց վերջին պահին նրա ծրագրերը փոխվել են, և Սաղյանցը ընդունվել է Կարլ Մարքսի անվան դրամատիկական թատրոնին կից ստուդիա՝ զուգահեռ աշխատելով թատրոնում։
Ավարտելուց հետո ընդունվել է թատերախումբ։ Սաղյանցն այդ թատրոնի բեմում խաղացել է ավելի քան 200 դեր։

Ըստ ժամանակակիցների՝ դա եղել է Սարատովի Երիտասարդական թատրոնի լավագույն ժամանակներից մեկը , երբ մարդիկ գնում էին թատրոն հատուկ Սաղյանցի ներկայացումները դիտելու, որը փայլուն խաղում էր Գոգոլի «Ռևիզորը», Կավերինի «Երկու կապիտանը», Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ», Մարկ Տվենի «Աղքատն ու Արքայազնը», Էդմոն Ռոստանի «Սիրանո դը Բերժըրակ», Կաետանի «Պարկապզուկ նվագողը Ստրակոնիցայից» և այլ ներկայացումներում: