ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը

02 Հունիսի 2023, 15:53

Կարծիք

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, հյատնում է «Ռիա նովոստին»: Նա մասնավորապես նշել է․

«Ուկրաինայի հետ պատերազմում մենք Ռուսաստանի դաշնակիցը չենք: Եվ մեր զգացումն այդ պատերազմից, այդ հակամարտությունից՝ անհանգստություն է, որովհետև դա ուղիղ ազդում է մեր բոլոր հարաբերությունների վրա»:

Պեսկովը, մասնավորապես, հայտարարել է.

«Մենք դա ընդունում ենք ի գիտություն․ դա կարևոր հայտարարություն է։ Մենք գիտենք, որ Ուկրաինայի շուրջ կոնֆլիկտի վերաբերյալ Հայաստանի մոտեցումներում կան որոշակի նրբերանգներ, ու մենք դրանք հաշվի ենք առնում»,- ասել է Պեսկովը։

Պեսկովը նաև հավելել է, որ շարունակում են զարգացնել «հայեցակարգային դաշնակցային հարաբերությունները» Հայաստանի հետ։

Հիմա եթերում