Խաչանովը հաղթեց ու դուրս եկավ Ռոլան Գարոսի 1/8 եզրափակիչ

02 Հունիսի 2023, 19:00

Սպորտ

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Փարիզում ընթացող Ռոլան Գարոսի մրցաշարի երրորդ շրջանում հաղթել է ավստրալացի Տանասի Կոկինակիսին։

Աշխարհի 11-րդ ռակետ Խաչանովը Կոկկինակիսին (108) հաղթեց 6:4, 6:1, 3:6, 7:6 հաշվով: Հանդիպումը տևել է 3 ժամ 42 րոպե։

Ռոլան Գարոսի 1/8 եզրափակչում Խաչանովը կխաղա Անդրեյ Ռուբլյով (Ռուսաստան) – Լորենցո Սոնեգո (Իտալիա) հանդիպման հաղթողի հետ։

Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է գրեթե 50 մլն եվրո։