Ակցիա Նիժնի Նովգորոդում՝ ի աջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
07 Մայիսի 2024, 15:30
Մայիսի 7-ին՝ ժամը 18:00-ին, Նիժնի Նովգորոդի հայկական եկեղեցու մոտ տեղի կունենա ակցիա՝ ի պաշտպանություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման:
Ակցիայի մասնակիցներն այդ կերպ ցանկանում են ցույց տալ, որ դեմ են Հայաստանի Տավուշի մարզի չորս գյուղերը Ադրբեջանին հանձնելուն: Այս մասին ասվում է Նիժնի Նովգորոդի շրջանի հայ համայնքի տելեգրամյան ալիքում։