Ես միշտ սիրել եմ ֆուտբոլը հենց խաղի համար, այլ ոչ թե փողի․ Հենրիխ Մխիթարյան
10 Մայիսի 2024, 09:40
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատասխանել է Սաուդյան Արաբիայի հավաքական իր հնարավոր տեղափոխության մասին հարցին: Այս մասին գրում է «Չեմպիոնատ»-ը։
«Ուժեղ խաղացողների հրավիրելով՝ նրանք ցանկանում են ուժեղացնել ներքին առաջնությունը և զարգացնել ֆուտբոլն իրենց երկրում։ Ես ինքս բացասական եմ վերաբերվում սրան, քանի որ կարծում եմ, որ ֆուտբոլում գլխավորը փողը չէ։ Ես միշտ սիրել եմ ֆուտբոլը հենց խաղի համար, այլ ոչ թե փողի։
Այսպիսով, այս դուռը փակ է ինձ համար: Ես չեմ քննարկում և չեմ ուզում քննարկել այս տարբերակը, քանի որ եվրոպական ֆուտբոլի մակարդակը, հանդիսատեսի ջերմությունն ու նրանց հարաբերությունները բոլորովին այլ են»,- հարցազրույցում ասել է Մխիթարյանը։
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը «Ինտեր»-ում հանդես է գալիս 2022 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը «Միլան»-ի կազմում անցկացրել է 45 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 2 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ: Ֆուտբոլիստի մոտավոր արժեքը, ըստ Transfermarkt ինտերնետային պորտալի, կազմում է 6 մլն եվրո: