Հայ երիտասարդը դարձել է Վրաստանի չեմպիոն

03 Հունիսի 2023, 16:50

Հայեր

jnews.ge-ի փոխանցմամբ՝ Արագվայից Ռուսլան Գմբոյանը 9 տարկանից զբաղվում է բռնցքամարտով։ Ընտրել է բռնցքամարտը, քանի որ փոքրուց սիրել է, և իրեն ոգեշնչողը իրենց իսկ գյուղից Եվրոպայի եռակի չեմպիոն Գոռ Այվազյանն է։ Հիմա արդեն Ռուսլանը Վրաստանի չեմպիոն է, և բռնցքամարտի հավաքականի անդամ։

«Նայելով Գոռին սիրեցի բռնցքամարտը։ Նայում եմ նրա մարտերը, երբ նա հաղթում է, դա ինձ ավելի է ոգեշնչում, որ ես ել հասնեմ բարձրունքների։ Նրանից խորհուրդներ եմ հարցնում», – ասում է Ռուսլանը:

Այս տարի մեր հերոսը դարձավ Վրաստանի ավագ պատանիների շրջանի չեմպիոն և ընդգրկվեց հավաքականի կազմի մեջ: Ասում է՝ մինչև այդ հաղթանակը երկար ու դժվար ժամանակ է անցել մարզիչի հետ։

Մինչև չեմպիոն դառնալը, 2022 թվականին նա եղել է Վրաստանի փոխչեմպիոն:

Առաջնության ժամանակ մենամարտել է չորս մարզիկի հետ, ովքեր ներկայացրել են Թբիլիսին, Փոթին և Մառնեուլին։ Նրա համար շատ կարևոր է եղել Փոթին ներկայացնող մարզիկի հետ մենամարտը, քանի որ այն որոշիչ է եղել։

Մեր հերոսի գլխավոր նպատակն է նախ դառնալ Եվրոպայի չեմպիոն, այնուհետև՝ օլիմպիական:

Gmboyan11

Հիմա եթերում