Բագրատ Սրբազանին ուղեկցում են հազարավոր մարդիկ

10 Մայիսի 2024, 14:22

Քաղաքականություն

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանին ուղեկցում են հազարավոր մարդիկ: Երթը շարժվում է դեպի Հանրապետության հրապարակ:

Վաղ առավոտից մեկնարկել են խաղաղ անհնազանդության ակցիաները: Դասադուլ են սկսել տարբեր համալսարանների ուսանողները:

Հիշեցնենք, որ մայիսի 9-ին Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Հանրապետության հրապարակում հայտարարեց անհնազանդության խաղաղ ակցիաներ իրականացնելու մասին՝ կոչ անելով գործադուլ, դասադուլ և խաղաղ անհնազանդության ակցիաներ սկսել։