Խաղաղության պայմանագրի հապճեպ ստորագրումը շահավետ չէ կողմերին․ Անդրեյ Արեշև

03 Հունիսի 2023, 15:40

Կարծիք

Ռուս փորձագետ Անդրեյ Արեշևը հոռետեսական է վերաբերվում Հայաստանի և Ադրբեջանի միջև քննարկվող Խաղաղության պայմանագրին։ Այս մասին փորձագետը կարծիք է հայտնել Մոսկվայում հարավկովկասյան երկրների փորձագետների մասնակցությամբ անցկացված կլոր սեղանի քննարկմանը՝ կազմակերպված Աշխարհաքաղաքական փորձագիտության կենտրոնի կողմից։

«Հիմա, որքան ես հասկանում եմ, Արևմուտքին անհրաժեշտ է խաղաղության պայմանագիրը, որպես թղթի կտոր, որպեսզի ներկայացվի միջնորդական ջանքերի արդյունավետությունը, և ինչպես արդեն բազմիցս ասվել է, որպեսզի դուրս մղեն տարածաշրջանից Ռուսասատանին։

Ճիշտ է, Ռուսաստանը փորձում է դրան դիմակայել, բայց այստեղ բավականին լուրջ ջանքեր է պետք գործադրել, այդ թվում կողմերին՝ Բաքվին և Երևանին փաստարկներ ներկայացնելով, որ խաղաղության պայմանագրի հապճեպ ստորագրումը այնքան էլ շահավետ չէ։

Այսինքն, պայմանագիր կարելի է ստորագրել, բայց սպասվում է մեծ ծավալով աշխատանք, որը ոչ մի Արևմուտք էլ չի իրականացնի»,- վստահ է ԱՆդրեյ Արեշևը։

Հիմա եթերում