Կրասնոդարի հայ համայնքը Հաղթանակի օրվա առթիվ ավտոերթ է կազմակերպել

13 Մայիսի 2024, 12:10

Հայեր

Կրասնոդարի հայ համայնքը Հաղթանակի օրվա առթիվ ավտոերթ է կազմակերպել:

Միջոցառման մասնակիցները ծաղիկներ են խոնարհել Բրյուխովեցկի շրջանի Պոդա խուտորի կենտրոնում գտնվող 89-րդ հայկական Թամանյան դիվիզիայի զինվորների եղբայրական գերեզմանին: Հայրենական մեծ պատերազմի տարիներին զոհված զինվորների և սպաների հիշատակը հարգեցին մեկ րոպե լռությամբ, որից հետո մասնակիցները շարժվեցին դեպի «Զինվորի դաշտ» հուշահամալիր:

Ավտոերթն ավարտվեց Նովոջերելիեւսկայա ստանիցայի թիվ 13 միջնակարգ դպրոցի տարածքում 417-րդ Սիվաշի եւ 89-րդ Թամանյան հայկական դիվիզիայի մարտիկների հիշատակին նվիրված հուշակոթողին ծաղիկներ դնելով: