Ի աջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման՝ այսօր ավտոերթ է կազմակերպվել Շիրակի մարզի Արթիկ քաղաքում և հարակից բնակավայրերում: Իրազեկման երթից հետո ավտոերթը ուղևորվել է Երևան՝ միանալու Հանրապետության հրապարակում ժամը 18:30-ին կայանալիք հանրահավաքին: