«Մասթերս»․ Կարեն Խաչանովը 1/8 եզրափակիչում է

12 Մայիսի 2024, 19:26

Սպորտ

Ռուսաստանաբնակ հայազգի թենիսիստ, աշխարհի 18-րդ ռակետ Կարեն Խաչանովը դուրս է եկել Հռոմում (Իտալիա) ընթացող Մասթերս մրցաշարի 1/8 եզրափակիչ։ Այս մասին գրում է «Чемпионат»-ը։

1/16 եզրափակիչ խաղում Խաչանովը 6:2, 6:4 հաշվով հաղթանակ է տարել արգենտինացի Ֆրանսիսկո Չերունդոլոյի նկատմամբ։

Մասթերս-ի 1/8 եզրափակչում Կարեն Խաչանովը կխաղա Նովակ Ջոկովիչի (Սերբիա) — Ալեքսանդրո Տաբիլոյի (Չիլի) մրցման հաղթողի հետ։

Հիմա եթերում