Այս պահին փակ է Հայաստան-Իրան միջպետական մայրուղին
13 Մայիսի 2024, 14:24
Քաղաքացիները ինքնաբուխ փակել են Հայաստան-Իրան միջպետական մայրուղին՝ Վայքի հատվածում։
Վաղ առավոտից մեկնարկել են խաղաղ անհնազանդության ակցիաները, որի մասնակիցները իրենց զորակցությունն են հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը, որ գլխավորում է Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը։ Կարմիր բերետավորները, բիրտ ու անհամաչափ ուժ կիրառելով, բերման են ենթարկում ակցիայի մասնակիցներին՝ անգամ անչափահասների։