Հայ ըմբիշները միջազգային մրցաշարում նվաճել են 6 մեդալ

14 Մայիսի 2024, 23:34

Սպորտ

Մայիսի 13-ին Կասպիյսկում ավարտվել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Սուրակատա Ասիյաթիլովի անվան միջազգային մրցաշարը 21 տարեկան տղաների համար, գրում է sportball24․com-ը։ Մրցաշարին մասնակցում էր նաև 16 ըմբիշ Հայաստանից։

Նախօրեին հաղթող է ճանաչվել Արամայիս Հարությունյանը (130 կգ), իսկ Հայաստանի համար երկրորդ ոսկին բերել է 60 կգ քաշային Արմեն Սուքիասյանը։

Բրոնզն էլ նվաճել են Արմեն Գևորգյանը (55 կգ), Աշոտ Մանուկյանը (63 կգ), Գասպար Տերտերյանն(67 կգ) ու Արշակ Գեղամյանը (97 կգ):