Արմավիրի մարզը՝ այս պահին

14 Մայիսի 2024, 11:14

Քաղաքականություն

Արմավիրի մարզում քաղաքացիները միացել են բողոքի ակցիաներին ու փակել ճանապարհը։

Վաղ առավոտից մեկնարկել են խաղաղ անհնազանդության ակցիաները։ Մարդիկ իրենց աջակցությունն են հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը, որ գլխավորում է Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը։ Ոստիկանները, բիրտ ու անհամաչափ ուժ կիրառելով, բերման են ենթարկում ակցիայի մասնակիցներին։