Արարատ Միրզոյանի հետ Ալմաթիում բանակցությունները խաղաղության գործընթացի կարևոր մաս են. Բայրամով
14 Մայիսի 2024, 14:25
Խաղաղության պայմանագրի շուրջ ինտենսիվ բանակցությունները վերսկսվել են փետրվարից։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։
«Սա շատ բարդ և անհրաժեշտ գործընթաց է։ Խաղաղության պայմանագիրը պետք է լինի արդար՝ հիմնված միջազգային իրավունքի վրա: Նաև, իհարկե, հաշվի են առնվում հակառակ կողմի ակնկալիքները: Ալմաթիում բանակցությունները դարձան հաջորդ քայլը։ Սա մե՞ծ, թե՞ փոքր քայլ է՝ մենք կիմանանք միայն գործընթացի վերջում: Բայց ես կասեմ, որ սա գործընթացի կարևոր մասն է»,- նշել է Բայրամովը։
Նրա խոսքով՝ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել բանակցությունները։
«Կարծում եմ՝ առաջիկայում սրա ականատեսը կլինենք»,- հավելել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։