Սպերցյանը ճանաչվել է ՌՊԼ-ի մրցաշրջանի լավագույն կիսապաշտպան
05 Հունիսի 2023, 10:06
Մոսկվայում տեղի է ունեցել ՌՊԼ-ի այս մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստների, մարզիչների (տարբեր անվանակարգերում) մրցանակաբաշխությունը։
Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջնության արդյունքներով հաղթել է մրցաշրջանի «լավագույն կիսապաշտպան» անվանակարգում։
Հայ ֆուտբոլիստը նաև ընդգրկվել է մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում։
22-ամյա հայ ֆուտբոլիստը մրցաշրջանի 28 խաղում դարձել է 10 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։