Մոսկվայում «Գծերից դեպի խոսք» ցուցահանդեսի շրջանակներում կներկայացվեն նկարչուհի Դելֆի Գևորգյանի աշխատանքները
18 Մայիսի 2024, 23:35
Մոսկվայի Ռուսաստանի պետական գրադարանի Արևելյան գրականության կենտրոնում «Գծերից դեպի խոսք» ցուցահանդեսի շրջանակներում կներկայացվեն հայ նկարչուհի Դելֆի Գևորգյանի աշխատանքները: Այս մասին գրում է կենտրոնի տելեգրամյան ալիքը:
Ցուցահանդեսում զարդարվեստի բաժինը ներկայացված է նկարչուհիներ Սոֆի Ավակովայի, Մոնիկա Ավետիսյանի և Դելֆի Գևորգյանի ստեղծագործություններով:
Դելֆի Գևորգյանը ինքնուս նկարչուհի է։ Աշխատում է տարբեր տեխնիկայով՝ յուղ, մատիտ, ակրիլ և ածուխ: Նկարների սյուժեները հաճախ կապված են պատմական պատկերների հետ։
Ցուցահանդեսը կգործի մինչև մայիսի 18-ը: