Չկա վերջնական պայմանավորվածություն, թե որ քարտեզի վրա պետք է սահմանազատել հայ-ադրբեջանական սահմանը. Արարատ Միրզոյան
05 Հունիսի 2023, 12:45
«Չկա վերջնական պայմանավորվածություն, թե որ քարտեզի վրա պետք է սահմանազատել հայ-ադրբեջանական սահմանը: Սակայն այդ աշխատանքները կատարելու պարտավորություն կա Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն, որը կողմերը պայմանավորվել են անցյալ տարվա հոկտեմբերին Պրահայում։
Եվ որքան գիտեմ, Քիշնեւում Ադրբեջանի նախագահը չի առարկել 1975 թվականի քարտեզները որպես հիմք օգտագործելու համար»,- ասել է Հայաստանի արտգործնախարարը խորհրդարանում 2022 թվականի բյուջեի կատարման քննարկման ժամանակ։