Կզարգացնենք Ռուսաստանի հետ հարաբերությունները․ Իրանի նախագահի պարտականությունները կատարող Մոհամմադ Մոհբերը՝ Վլադիմիր Պուտինին

20 Մայիսի 2024, 18:32

Քաղաքականություն

Իրանի ղեկավարությունը մտադիր է զարգացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Այս մասին, Tasnim գործակալության փոխանցմամբ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում ասել է Իրանի նախագահի պաշտոնակատար Մոհամմադ Մոհբերը։

«Մենք միշտ հարգել ենք միջազգային հարցերի վերաբերյալ ձեր դիրքորոշումը, շարունակական առաջընթացի կձգտենք Թեհրանի և Մոսկվայի հարաբերություններում՝ մեր երկրների միջև համագործակցության խորացմամբ»,- ասել է Մոհբերը։