Սուրբ Խաչ վանքի վանահայրը ծաղիկներ է խոնարհել տեղահանված ժողովուրդների հիշատակը հավերժացնող հուշարձանին

21 Մայիսի 2024, 10:29

Մշակույթ

Ղրիմի Սուրբ Խաչ վանքի վանահայր Տարոն վարդապետ Գուլիկյանը ծաղիկներ է դրել Տտեղահանված ժողովուրդների հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ:

Միջոցառումը ղեկավարել է Ղրիմի Հանրապետության ղեկավար Սերգեյ Ակսենովը, մասնակցել են նաև կրոնական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

1944 թվականի մայիսի 18-ին սկսվել է Ղրիմի ժողովուրդների զանգվածային տեղահանությունը, որին զոհ գնացին հայերը, հույները, բուլղարացիները, իտալացիները, գերմանացիները։