Շեր․ Այո՛, ես հայ եմ

20 Մայիսի 2024, 23:41

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Մայիսի 20-ին ամերիկահայ երգչուհի, դերասանուհի և կինոռեժիսոր Շերը (Շերիլին Սարգսյան) դարձավ 78 տարեկան:

Նա ծնվել է Կալիֆոռնիայի Էլ Սենտթո քաղաքում։ Նրա հայրը՝ Ջոն Փոլ (Կարապետ) Սարգիսյանը, բեռնատարի վարորդ էր, իսկ մայրը՝ հնդիկ դերասանուհի։

Բացի հաջողակ երգչուհու կարիերայից, Շերը կարողացել է դրսևորվել նաև որպես դերասանուհի՝ խաղալով մոտ 20 ֆիլմում։ 1998 թվականին Շերը Լոս Անջելեսում իր սեփական աստղն ունեցավ Հոլիվուդի Փառքի ծառուղում։

Չնայած իր տարիքին՝ Շերը շարունակում է մնալ սիրված դերասանուհի և երաժշտական ինդուստրիայի վառ ներկայացուցիչ։ Նրա դիսկոգրաֆիան ներառում է բազմաթիվ հայտնի ալբոմներ։

2010 թվականին տեղի է ունեցել «Ծաղրանկար» ֆիլմի պրեմիերան, որում Շերը նկարահանվել է Քրիստինա Ագիլերայի հետ։ «You Haven’t Seen The Last Of Me» երգը, որը նա կատարել է մյուզիքլում, արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակի։

Շերն իր պատմական հայրենիքն առաջին անգամ այցելել է 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո։ Նա Հայաստան է հասել բեռնատար ինքնաթիռով և մարդասիրական օգնություն հասցրել իր հայրենակիցներին։ Նա միշտ հպարտությամբ է ասում, որ հայ է, շատ է սիրում Հայաստանը և մեծ ջերմությամբ է վերաբերվում նրան:

«Հայրս հայ է, բայց ես նրան հանդիպել եմ միայն տասնմեկ տարեկանում, ուստի մինչև տասնմեկ տարեկանս չգիտեի, որ հայ եմ։ Իսկ երբ հանդիպեցի հորս, տեսա, որ մենք շատ նման ենք։ Բայց երբ եկա Հայաստան, ապշեցի, թե ինչպես եմ ես նման բոլորին, և բոլորն ՝ ինձ։ Ինձ համար դա բացահայտում էր։ Այո՛, ես իսկապես հայ եմ»,- ասել է Շերը։

Հիմա եթերում