Առաջին անգամ Ռուսաստանում. Սիրուշոն շրջագայություն է սկսում ռուսական քաղաքներով

21 Մայիսի 2024, 11:20

Մշակույթ

Հայաստանի վաստակավոր արտիստ Սիրուշոն սկսում է շրջագայությունը ռուսական քաղաքներում:

Երգչուհու սոցիալական ցանցերում հաղորդվում է, որ հունիսի 2-16-ը Սիրուշոն 8 համերգով հանդես կգա Կրասնոյարսկ, Տյումեն, Եկատերինբուրգ, Կրասնոդար, Կալուգա, Դոնի Ռոստով, Պյատիգորսկ, Սանկտ Պետերբուրգ քաղաքներում:

Նշվում է նաև, որ սա վերջին տասնամյակի ամենասպասված մենահամերգն է։

Սիրուշոն (Սիրանուշ Հարությունյան) հայ երգչուհի է, կոմպոզիտոր և բազմաթիվ երգերի հեղինակ, մի շարք միջազգային մրցանակների դափնեկիր, այդ թվում՝ Best International Armenian Singer (Մոսկվա): 2008 թվականին Սիրուշոն 4-րդ անգամ արժանացել է ազգային երաժշտական մրցանակաբաշխության «Տարվա լավագույն երգչուհի» մրցանակին: Նույն թվականին նա «Քելե Քելե» երգով ներկայացրել է Հայաստանը Եվրատեսիլում։