Թուրքիան հետևում է հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացին և գոհ է․ Էրդողան
21 Մայիսի 2024, 12:10
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում գոհունակություն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի դրական ուղղությամբ առաջընթացի կապակցությամբ:
«Արդար և կայուն խաղաղությունը, որը կապահովվի տարածաշրջանում, նոր մթնոլորտ կստեղծի ինչպես Ադրբեջանի և Հայաստանի, այնպես էլ տարածաշրջանի երկրների համար»,- ասել է Էրդողանը։