Հայաստանը մասնակցում է ՆԱՏՕ-ի շտաբային զորավարժություններին
21 Մայիսի 2024, 14:30
Մոլդովայում մեկնարկել են ՆԱՏՕ-ի «Regex 2024» շտաբային զորավարժությունները: Այս մասին հայտնել է Մոլդովայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Դրանց մասնակցում են ՆԱՏՕ-ի շուրջ 30 գործընկեր երկրի, այդ թվում Հայաստանի, Ադրբեջանի, Բոսնիա և Հերցեգովինայի, Ուզբեկստանի, Եգիպտոսի, Հորդանանի Թագավորության, Բահրեյնի, Մարոկկոյի, Ղազախստանի, Պակիստանի, Թունիսի, Եգիպտոսի, Մալթայի, Աֆրիկյան միության (Գանա և Բենին), ինչպես նաև Մոլդովայի ազգային բանակի շտաբային սպաներ:
«Regex 2024» շտաբային զորավարժությունների առաջին սեմինարը տեղի է ունեցել փետրվարի 16-ից մարտի 1-ը, երկրորդը՝ 2024 թվականի ապրիլի 22-ից 26-ը։ Այժմ մեկնարկել է զորավարժությունների երրորդ սեմինարը:
Նշվում է, որ միջոցառումը կավարտվի մայիսի 24-ին: