Կարեն Խաչանովը կնոջ և երեխաների հետ լուսանկարներ է հրապարակել ծննդյան տարեդարձից

22 Մայիսի 2024, 18:17

Սպորտ

Ռուսաստանաբնակ հայազգի թենիսիստ, 2020 թվականի Օլիմպիական խաղերի մենախաղի արծաթե մեդալակիր, աշխարհի 18-րդ ռակետ Կարեն Խաչանովը համացանցում իր ծննդյան տարեդարձից հուզիչ լուսանկարներ է հրապարակել։ Երեկ՝ մայիսի 21-ին, հայտնի մարզիկը դարձավ 28 տարեկան ։

Լուսանկարում Խաչանովը կնոջ՝ Վերոնիկայի, որդիների՝ Դավիթի և Միքայելի հետ է։ Տարեդարձի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը հյուրերը հագնված են «դիսկո» ոճով։

«Անակնկալ երեկույթ»,- լուսանկարն այդպես է մակագրել թենիսիստը։

Կարեն Խաչանովը ATP մակարդակի 6 մրցաշարերի չեմպիոն է։ Համաշխարհային վարկանիշում նրա ամենաբարձր նվաճումը 2019 թվականին գրանցված 8-րդ տեղն է: Կարենը բավականին հաջող է հանդես գալիս նաև Մեծ Սաղավարտի մրցաշարերում: Խաչանովը Ռուսաստանի հավաքականի կազմում նվաճել է 2021 թվականի Դևիսի գավաթը։