Մեր հանգուցյալ նախագահը Հայաստանի սահմանային խնդիրների առնչությամբ մեծ զգայունություն ուներ. Իրանի հոգևոր առաջնորդ

22 Մայիսի 2024, 15:37

Քաղաքականություն

Մեր հանգուցյալ նախագահը Հայաստանի սահմանային խնդիրների առնչությամբ մեծ զգայունություն ուներ, և այդ զգայունությունն ու ուշադրությունը պետք է շարունակել հաշվի առնել։ Այս մասին հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեին՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ.

«Հայաստանի հետ հարաբերություններն ընդլայնելու՝ Իրանի քաղաքականությունը կշարունակվի պարոն Մոխբերի առաջնորդությամբ։ Իրանի ու Հայաստանի հարաբերությունները հակառակորդներ ունեն, ուստի երկու երկրներին առնչվող հարցերը պետք է մեծ ուշադրությամբ իրագործվեն»,- ասել է Իրանի հոգևոր առաջնորդը: