Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության վերջնական համաձայնագիրը դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա․ Հաքան Ֆիդան
22 Մայիսի 2024, 20:44
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դրական ազդեցություն կունենա ոչ միայն երկու երկրների, այլև ողջ տարածաշրջանի վրա։
Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Թուրքական պետությունների խորհրդարանական վեհաժողովի Ազգային պաշտպանության հանձնաժողովների նախագահների առաջին հանդիպման ժամանակ ունեցած ելույթի ժամանակ։
Նա դրական իրադարձություն է անվանել մայիսի 11-ին Ալմաթիում Ադրբեջանի ու Հայաստանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի ու Արարատ Միրզոյանի հանդիպումը։