Երևանի և Մոսկվայի երիտասարդ ձայները ելույթ կունենան Ռուսաստանի մայրաքաղաքում
24 Մայիսի 2024, 14:05
Մոսկվայում հունիսի 2-ին տեղի կունենա Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի և Ռուսաստանի Մեծ թատրոնի Երիտասարդական օպերային ծրագրերի արտիստների գալա համերգը: Այս մասին գրում է bolshoi.ru-ն:
Նրանք առաջին անգամ միասին հանդես են եկել 2023 թվականի նոյեմբերին Հայաստանի ազգային թատրոնի բեմում։
Միջոցառմանը կմասնակցեն տենոր Տիգրան Հակոբյանը, բարիտոն Գոշ Սարգսյանը, սոպրանո Էլեն Եղիազարյանը, սոպրանո Արփի Սինանյանը, բարիտոն Գագիկ Վարդանյանը, մեցցո-սոպրանո Բելլա Ամարյանը: Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը կղեկավարի Հարություն Արզումանյանը: