Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված համերգ՝ Մոսկվայի երաժշտության տանը
24 Մայիսի 2024, 09:00
Մոսկվայի երաժշտության տանը նշել են ֆրանսահայ լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակը: Այս մասին հաղորդում է ОТР-ն: Աշխարհահռչակ շանսոնյեի ստեղծագործությանը նվիրված հոբելյանական համերգին հնչել են նրա գլխավոր հիթերը:
Ազնավուրի ստեղծագործությունները կատարել է Մոսկվայի «Ռուսական ֆիլհարմոնիա» նվագախումբը՝ հրավիրյալ դիրիժոր, Հայաստանի ժողովրդական արտիստ Երվանդ Երզնկյանի ղեկավարությամբ: Իր երկարամյա գործունեության ընթացքում Ազնավուրը գրել է ավելի քան հազար ստեղծագործություն։ Ռուսաստանում ամենահայտնի երգը եղել և մնում է «Հավերժական սերը» «Թեհրան-43» ֆիլմի համար: Ռուսաստանում Ազնավուրին հիշում են հիացմունքով ու ջերմությամբ։
«Նա հրաշալի երգիչ էր, կոմպոզիտոր, բանաստեղծ, երբեմն թվում էր, թե նա չի երգում, այլ պարզապես բեմից շփվում է իր հանդիսատեսի հետ՝ հիացնելով բոլորին իր հմայքով և երգելու ոճով: Նա մարդ էր, ով շատ էր սիրում Ռուսաստանը, նա շատ էր գնահատում և սիրում ռուսական երաժշտությունը, ռուսական երգերը», — նշել է «Ժառանգություն և առաջընթաց» հիմնադրամի նախագահ, Առնո Բաբաջանյանի հիշատակի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համանախագահ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Արմաիս Կամալովը։
Ազնավուրն իրավամբ համարվում է 20-րդ դարի ձայնը և իր ժամանակի լավագույն կատարողներից մեկը։ Ազնավուրը համարվում է 20-րդ դարի ձայնը և իր ժամանակի լավագույն կատարողներից մեկը։ Նրա անունը ներառված է երգերի հեղինակների Փառքի սրահում։