Ռուսաստանը նպատակ ունի «3+3» ձևաչափով սերտ համագործակցել Իրանի և Ադրբեջանի հետ. Զախարովա

23 Մայիսի 2024, 17:30

Քաղաքականություն

Մոսկվան հավատարիմ է Բաքվի և Թեհրանի հետ սերտ համագործակցությանը «3+3» տարածաշրջանային հարթակի շրջանակներում (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան — Ռուսաստան, Թուրքիա, Իրան): Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք տրամադրված ենք շարունակել սերտ համագործակցությունը Բաքվի, Թեհրանի հետ, այդ թվում՝ «Ռուսաստան-Ադրբեջան-Իրան» երկխոսության ձևաչափի շրջանակներում, ինչպես նաև «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի գծով», — նշել է դիվանագետը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը Հարավային Կովկասի երկրների և նրանց հարևանների միջև տարածաշրջանային նախագծերի զարգացման ներուժ է տեսնում: «Եվ նման տրամաբանությունը, մասնավորապես, դրված է Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի ընդլայնման մեր աշխատանքում», — հավելել է Զախարովան: