Արմեն Գասպարյանի քանդակները զարդարել են Սանկտ Պետերբուրգի Տովստոնոգովի հրապարակը

24 Մայիսի 2024, 15:50

Մշակույթ

Սանկտ Պետերբուրգում՝ Տովստոնոգովի պուրակում, տեղադրվել են Պետրոս Առաջինին նվիրված քանդակներ։ Սանկտ Պետերբուրգի նկարիչների միության անդամ Արմեն Գասպարյանը ստեղծել է ֆիգուրներ, որոնցից յուրաքանչյուրը տեղադրված է մեծ քարերի վրա և խորհրդանշում է կայսեր Պետրոս 1-ի կյանքի ամենակարևոր փուլերը:

Նկարիչ Արմեն Գասպարյանը ծնվել է Կապանում։ 1984 թվականին տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ։ Ավարտել է ՌԴ Գերցենի անվան պետական մանկավարժական համալսարանի գեղարվեստա-գրաֆիկական ֆակուլտետը: Նա Սանկտ Պետերբուրգի նկարիչների միության անդամ է։