Ավետիք Իսահակյանի հուշարձանը՝ Երևանում

25 Մայիսի 2024, 10:50

Մշակույթ

Երբ Երևանում հայտնվեց Ավետիք Իսահակյանի արձանը, տպավորություն ստեղծվեց, որ մեծ բանաստեղծն իրեն հատուկ խոհուն արտահայտությամբ և բնական քայլվածքով շարունակում է քայլել ու շնչել քաղաքի բնակիչների հետ: Իմաստունը, կարծես, դանդաղ քայլում էր քաղաքում, ողջունում էր քաղաքացիներին, ի պատասխան ժպտում էր երեխաներին…

Հայ մեծ բանաստեղծ և արձակագիր Ավետիք Իսահակյանի (1875-1957) բրոնզե արձանը տեղադրվել է 1965 թվականին, հեղինակը քանդակագործ Սարգիս Բաղդասարյանն է, ճարտարապետը՝ Լիպարիտ Սադոյանը:

📍 Երևան, Երիտասարդական զբոսայգի