Արթուր Ավետիսյանը՝ ոսկե մեդալակիր
25 Մայիսի 2024, 22:00
Բուլղարիայի Վառնա քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության World Challenge Cup մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Ավետիսյանը օղակների վարժությունում նվաճել է ոսկե մեդալ։ Համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոնը վաստակել է 14,500 միավոր։
Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը նժույգ թափեր վարժության եզրափակչում է: