Եղանակային պայմանների հետևանքով չեղարկվել են Երևան–Թբիլիսի–Երևան միջազգային գնացքները. ՀԿԵ

26 Մայիսի 2024, 12:53

Քաղաքականություն

Անբարենպաստ եղանակային պայմանների հետևանքով չեղարկվել են Երևան–Թբիլիսի–Երևան երթուղով միջազգային գնացքները։ Տեղեկությունը հայտնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ մամուլի ծառայությունը։

«Ավտոճանապարհներին և երկաթուղային գծերին սելավահոսքի առաջացման պատճառով Այրում–Ախթալա հատվածում տարերքի հետևանքների վերացման համար վերանորոգման և վերականգնման աշխատանքներ կատարելու նպատակով՝ 2024 թ. մայիսի 26-ից կչեղարկվեն Երևան–Թբիլիսի–Երևան երթուղով միջազգային գնացքները»,– նշվում է հաղորդագրության մեջ։

Ընկերությունից տեղեկացնում են, որ այն ուղևորները, որոնք տոմսերը գնել են առցանց, վերադարձը կատարվում է նույն եղանակով` օգտվելով առցանց գնման հարթակից: Ինչ վերաբերում է տոմսարկղերից տոմս գնած ուղևորներին, ապա վերադարձը կատարում է նույն տոմսարկղներում:

Հիմա եթերում