Նա պետք է հեռանա. Բագրատ Սրբազանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին

26 Մայիսի 2024, 17:31

Քաղաքականություն

Նա պետք է հեռանա: Հանրապետության հրապարակում դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։

«Այս շարժումը թե Հայաստանի Հանրապետությունում, թե Բաքվի բանտերից մեր ռազմաքաղաքական ղեկավարության ու ռազմագերիներին վերադարձնելու մասին է, Հայաստանի Հանրապետության բանտերում շատ հայրենակիցների անհիմն մեղադրանքներից և ազատությունից զրկված լինելուց, համաներում ունենալու ու, ընդհանրապես, բանտը և կալանքը ոչ թե պատժող, մարդուն ոչնչացնող, այլ դաստիարակող ու կյանքը վերաիմաստավորող միջավայրի վերածելու մասին է:

Այս շարժումը մեր արցախցի քույրերին մայր հայրենիքում հավասար ու արժանապատիվ կյանքի հնարավորություն ստեղծելու, բռնի տեղահանված ժողովրդին բնօրրան վերադարձնելու մասին է: Այս շարժումը ավետյաց երկիր ունենալու մասին է: Այս ճանապարհի խոչընդոտը այսօրվա իշխանութունն է, հատկապես՝ իր ղեկավարն իր չարժեքների, չինքնության խոսքով ու վարքով: Հետևաբար, նա պետք է հեռանա»,- ասել է Բագրատ Սրբազանը: