Սանկտ Պետերբուրգում կցուցադրվեն Երևանի և Գյումրու դրամատիկական թատրոնների ներկայացումները
27 Մայիսի 2024, 16:12
Մայիսի 28-ին Սանկտ Պետերբուրգում կցուցադրվի Երևանի Հր․ Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի «Խրտվիլակ» ներկայացումը, որի ռեժիսորը Գրիգոր Խաչատրյանն է։
Իսկ մայիսի 30-ին Գյումրու Վ.Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնը կներկայացնի «Ծիտը» ներկայացումը։
Դրանք ցուցադրվելու են միջազգային փառատոնի շրջանակում, որին մասնակցելու են ներկայացուցիչներ Հայաստանից, Բելառուսից, Բրազիլիայից, Ղազախստանից, Իրանից, Իրաքից, Թունիսից և Թուրքիայից։