Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից

Վարչապետի թեկնածուի անունը հայտնի է

28 Մայիսի 2024, 12:00

(Ուրիշ ի՞նչ է պետք իմանալ Բագրատ Սրբազանի շարժման էվոլյուցիայի մասին)

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է․

«Մայիսի 26-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման նախօրոք հայտարարված հանրահավաքը։ Իրադարձությունը նշանակալից է Հայաստանի ներքաղաքական օրակարգի համար և պահանջում է մանրամասն վերլուծություն։

1. Շարժման բնական էվոլյուցիայի կարևոր հանգրվան էր ոչ միայն վարչապետի թեկնածուի անունը հնչեցնելը, որը տրամաբանորեն դարձավ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն, այլ նաև այն, որ ինքը՝ Գալստանյանը, շարժման նպատակները բարձրաձայնելիս հստակ մատնանշեց, որ նոր կառավարությունը պետք է անցկացնի ԱԺ հերթական կամ արտահերթ ընտրություններ, իսկ ինքը ՝ վարչապետը, չպետք է հավակնի իր իշխանության վերարտադրությանը, պետք է լինի ինչ-որ անկախ, վերկուսակցական արբիտր։

2. Հանրահավաքի կարևոր առանձնահատկությունն այն էր, որ այն քանակով չէր զիջում մայիսի 9-ի հանրահավաքին, երբ Բագրատ արքեպիսկոպոսը և Տավուշից երթի մասնակիցները հասան Երևան։ Այս փաստը ոչնչացրեց իշխանությունների կողմից մշակված թեզը, թե «շարժումը մարում է»։ Կարելի է ողջամտորեն ենթադրել, որ եթե եղանակային պայմանները բարենպաստ լինեին հանրահավաքից ոչ թե կես ժամ առաջ, այլ առավոտյան, և նաև չլինեին Տավուշի և Լոռիի ջրհեղեղի ողբերգությունը, ապա հանրահավաքի մասնակիցների թիվն ավելի մեծ կլիներ։

3. Բագրատ Գալստանյանի ծրագրային ելույթում չկային կետեր, որոնք կարելի էր մեկնաբանել որպես «աշխարհաքաղաքական արկածախնդրություն» կամ որպես «ռևանշիզմի» դրսևորում։ Սրբազանը նույնիսկ արձագանքեց, որ Բաքվի հետ պետք է բանակցությունները շարունակել, խաղաղության պայմանագիր կնքել, հետո սկսել սահմանազատումը։ Կրկին նկատենք, որ Փաշինյանից խլվել է «խաղաղության օրակարգի» մենաշնորհը ։

4. Հայաստանում շատերը նկատել էին, որ ռուսական պետական մի շարք լրատվամիջոցներ (Sputnik, Առաջին ալիք, Ռիա Նովոստի և այլն) ակտիվորեն ներգրավված են Հայաստանում ծավալվող իրադարձությունների լուսաբանման գործընթացում։ Առավել քան ակնհայտ է՝ սա ազդանշան է, որ Մոսկվան շատ ակտիվորեն «աչք պահում է» Հայաստանի վրա, ու որ Ռուսաստանի Դաշնության պասիվությունը միայն թվացյալ է։

5. Արևմտյան լրատվամիջոցները լուսաբանել են նաև ինչպես Երևանում տեղի ունեցած հանրահավաքը, այնպես էլ մայրաքաղաքում և երկրի այլ քաղաքներում տեղի ունեցած բողոքի ակցիաները: Այսպես, ՀՀ-ում տիրող իրավիճակի մասին գրել են France24-ը, Associated Press-ը, Le Monde-ը, DW Deutsche Welle-ն և նույնիսկ Anadolu-ն ։

Կարևոր էր արձանագրել նաև, թե ինչպես են իշխանամետ լրատվամիջոցներն ու telegram-յան ալիքները Բագրատ Գալստանյանի՝ Երևանում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ իրենց ձևակերպումներում կրկնում ադրբեջանական լրատվամիջոցների թեզերը։ Ցինիզմի գագաթնակետն էր, որ ադրբեջանցի քարոզիչ Իգոր Կորոտչենկոն հայտնվեց Փաշինյանի լրատվամիջոցների էջերում։

6. Հնարավոր չէ չնկատել իբր ընդդիմադիր կուսակցությունների որոշակի պասիվությունը, իրենց հեռու են պահում գործընթացներից։ Այս առումով իրենք պետք է հասկանան, որ շարժման պոտենցիալ ձախողումը իշխանությանը կվերածի անկառավարելի քաղաքական հրեշի, որը կուլ կտա նաև նրանց, որոնք պատրաստվում են այսօր լռել։

7. Փաշինյանի իշխանությունը և՛ 2018-ից, և՛ 2021-ից հետո հենվել է մի քանի սյուների վրա, որոնցից մեկը փողոցն էր։ Եվ բազմաթիվ բողոքի ակցիաները, բազմաթիվ հանրահավաքներն ամեն օր ապացուցում են, որ այս «լեգիտիմության հենասյունը» ավերվել է… «2018-ի հեղափոխական փայլից» ոչինչ չի մնացել։

Մտածե՛ք այդ մասին…»։

Հիմա եթերում