Լեմկինի ինստիտուտը կոչ է արել ստորագրահավաք իրականացնել՝ ի աջակցություն Բաքվի բանտերում պահվող հայերի
28 Մայիսի 2024, 10:50
Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը խորը մտահոգություն է հայտնել Ադրբեջանում արցախցի քաղբանտարկյալների շարունակական անօրինական ձերբակալությունների կապակցությամբ՝ առաջարկելով ստորագրահավաք ստորագրել նրանց իրավունքները վերականգնելու համար:
«Մենք կոչ ենք անում անհապաղ գործողություններ ձեռնարկել և կոչ ենք անում Ադրբեջանի նախագահին ազատ արձակել ներկայումս Բաքվում պահվող բոլոր հայերին: Նրանց ձերբակալումը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է։
Ստորագրահավաք իրականացնելով՝ դուք կարող եք միջոցներ ձեռնարկել Բաքվի կողմից պահվող արցախահայության, ինչպես նաև Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների իրավունքների վերականգնման ուղղությամբ, որոնց մի մասը տարիներ շարունակ ապօրինի կերպով պահվում են», — ասվում է հայտարարության մեջ։