Չպետք է մերժել բարեկամներին, բայց հույսը պետք է դնել սեփական ուժի ու նպատակների վրա. Բագրատ Սրբազան

28 Մայիսի 2024, 11:15

Քաղաքականություն

Սիրելի ժողովուրդ, դուք այս օրերին փաստել եք, որ նույն Սարդարապատյան ոգին ունեք։ Այս մասին Սարդարապատում հայտարարեց Բագրատ Սրբազանը:

«Դուք փաստել եք ասելով՝ ո՛չ ու ո՛չ և հազար անգամ ո՛չ անպատվությանը, նվաստացմանը, ստորացմանը, ստին, թշնամությանը, ատելությանը և ասել եք այո՛ ճշմարտության հաղթանակին, ասել եք այո՝ պատվին ու հայրենիքին։ Չպետք է մերժել բարեկամներին, բայց հույսը պետք է դնել սեփական ուժի, սեփական օրակարգի ու սեփական նպատակների վրա ու այդպես առաջնորդվել կյանքում։ Երբ հայացքդ հառում ես դուրս, ներսդ դատարկվում է, բայց երբ հայացքդ դեպի ներս է, դուրսն ավելի է ամրանում։

Աստված օրհնել է մեր ընթացքը, մնում է մենք ականջալուր լինենք Նրան և շարունակենք այդ ընթացքը հավատարմորեն, առանց ներքին փոքր ու մեծ հաշիվների, առանց մանր խնդիրների, առանց ոչ էական հարցերի, որոնք քայքայում են մեր կյանքը»,- նշեց նա: