Խաչանովը կընդգրկվի ATP-ի թենիսիստների վարկանիշի լավագույն տասնյակ
06 Հունիսի 2023, 14:30
ArmSport.am-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանը ներկայացնող թենիսիստ Կարեն Խաչանովը Ֆրանսիայի բաց առաջնության ավարտին կվերադառնա ATP-ի վարկանիշային աղյուսակի թոփ 10։
Նախորդ շաբաթ Խաչանովը դուրս եկավ Ռոլան Գարոսի քառորդ եզրափակիչ։
Բուլղարացի Գրիգոր Դիմիտրովը, իտալացի Լորենցո Մուսետին, արգենտինացի Ֆրանցիսկո Չերունդոլոն և ճապոնացի Յոսիհիտո Նիշիոկան մրցաշարում հաղթելու դեպքում կարող էին շրջանցել նրան վարկանիշում, սակայն նրանք բոլորն ավարտեցին պայքարը։
Այսպիսով, հունիսի 12-ի թարմացված վարկանիշում թոփ-10-ում կընդգրկվի նաև Խաչանովը։ Ռոլան Գարոսի քառորդ եզրափակչում Խաչանովը կհանդիպի սերբ Նովակ Ջոկովիչի հետ: