Մոսկվան երևանյան ցույցերը դիտարկում է որպես Հայաստանի ներքին գործ․ Զախարովա

30 Մայիսի 2024, 18:00

Քաղաքականություն

Մոսկվան Երևանի ցույցերը դիտարկում է որպես Հայաստանի ներքին գործ, ՌԴ-ն նպատակ ունի զարգացնել բարեկամական հարաբերությունները հանրապետության հետ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք Հայաստանում քաղաքական գործընթացները դիտարկում ենք որպես այդ երկրի ներքին գործ: Մենք նպատակ ունենք զարգացնել Հայաստանի ժողովրդի հետ այն բարեկամական կապերը, որոնք, ինչպես ես այսօր արդեն ասացի, ի հայտ են գալիս իրական, եղբայրական օգնության տեսքով, որը մենք ցուցաբերում ենք ակնթարթորեն, երբ հարևան պետությունը հայտնվում է փորձանքի մեջ», — ընդգծել Է Զախարովան: