Ժողովրդական խմորումը հանգեցնում է նոր առաջնորդների ի հայտ գալուն. Նիկոլայ Ստարիկով
30 Մայիսի 2024, 22:30
Ռուս քաղաքագետ Նիկոլայ Ստարիկովը Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է երևանյան ցույցերին։
Քաղաքագետի խոսքով՝ հայ ժողովուրդը սկսել է 100 տոկոսով վստահ լինել, որ այն, ինչ տեղի է ունենում երկրում, չի համընկնում իրենց շահերի հետ:
«Ինչպես ցույց է տալիս փորձը, եթե ժողովուրդՆ ինչ-որ բան շատ է ուզում, նա դրան հասնում է։ Հարցը միայն կազմակերպություններն ու այն առաջնորդներն են, որոնք այդ ցանկությունն իրականություն են դարձնում։ Ակնհայտ է, որ հայ ժողովուրդն այժմ ոչ թե սկսել է կասկածել, այլ սկսել է 100 տոկոսով վստահ լինել, որ տեղի է ունենում այն, ինչն իր շահերին ոչ մի կերպ չի համընկնում։ Հայաստանի ներկայիս իշխանությունը գնալով ավելի արագ տեմպերով զիջում է պետության շահերը։ Եվ դա երևում է արդեն անզեն աչքով։ Եվ այստեղ հարց է ծագում, թե ինչպես վերջ տալ դրան: Մենք տեսնում ենք, որ ժողովրդական խմորումը հանգեցնում է նոր ժողովրդական առաջնորդների առաջացմանը: Եվ մենք հույս ունենք, որ դժգոհության համադրումն ու այդ առաջնորդների առկայությունը թույլ կտա իրականացնել այն կամքը, որը ցույց է տալիս հայ ժողովուրդը», — ասել է Ստարիկովը։
Փորձագետի կարծիքով՝ ժողովրդի համար վերջին կաթիլը տարածքների մի մասը Ադրբեջանի վերահսկողությանը հանձնելն էր։
«Ես կարծում եմ, որ տարածքների մի մասը Ադրբեջանի վերահսկողությանը հանձնելը, ինչի մասին արդեն բազմիցս խոսել են հենց ցուցարարների առաջնորդները, դարձել է բուն հանրահավաքների պատճառը։ Ակնհայտ է, որ Հայաստանի փողոցներում բոլորովին այլ տեսակետ ունեն, քան բարձր կաբինետներում։ Եվ դրանով են պայմանավորված հանրահավաքները, որոնք մենք տեսնում ենք, և այն դժգոհությունը, որն ավելի ու ավելի է բարձրանում», — եզրափակել է Ստարիկովը։