Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը Հայաստանում վերսկսվել է

31 Մայիսի 2024, 16:00

Քաղաքականություն

Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը Հայաստանում վերսկսվել է պարտքի մարումից հետո։

Այս մասին խորհրդարանում հայտարարել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը Հայաստանի հանրային մուլտիպլեքսում դադարեցվել է պարտքի պատճառով։