Գյումրու դրամատիկական թատրոնը միջազգային փառատոնին ներկայացել է «Շարքային Թռչնակ»-ով

03 Հունիսի 2024, 14:50

Մշակույթ

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը Սանկտ Պետերբուրգում կայացած «Երիտասարդություն. Թատրոն. Ֆեստ» միջազգային փառատոնին ներկայացել է «Շարքային Թռչնակ» բեմադրությամբ։

XXV միջազգային թատերական փառատոնն անցկացվել է Ա. Ա. Բրյանցևի անվան պատանի հանդիսատեսի պետական ​​թատրոնում՝ մայիսի 24-30-ը։ Փառատոնի ծրագիրը ներառել է 27 ներկայացում, որոնք պատրաստել էին Ռուսաստանի, Բելառուսի, Հայաստանի, Ղազախստանի, Բրազիլիայի, Իրանի, Իրաքի, Թունիսի և այլ երկրների թատրոնները։

Փառատոնի ավարտին թատրոնն արժանացել է փառատոնի դիպլոմի ու արձանիկի․ 2018 թվականից մասնակիցներին շնորհվում է արձանիկ, որը հատուկ փառատոնի համար նախագծել է հայտնի քանդակագործ Վլադիմիր Գորևը։

441351863_855494209724347_5736623616882013590_n.jpg (386 KB)
441388899_467612425663619_6032719635417627707_n.jpg (305 KB)