«Տերյան» կենտրոնը՝ «Եվրոպա Նոստրա 2024»-ի մրցանակակիր

03 Հունիսի 2024, 21:14

Մշակույթ

Մշակութային ժառանգության պահպանման համար «Europa Nostra Awards 2024» մրցանակը ստացել է 26 նախագիծ 16 երկրից:

Մրցանակաբաշխության նպատակն է բացահայտել, ճանաչել և աջակցել մշակութային ժառանգության պահպանման ոլորտում լավագույն փորձին, ինչպես նաև նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման և առաջմղման նորարարական զարգացումներին և գիտելիքներին: Մրցանակաբաշխությունը մեկնարկել է 2002 թվականին Եվրոպական հանձնաժողովի կողմից և իրականացվում է Creative Europe ծրագրի աջակցությամբ:

Այս տարի մրցանակակիրներից է Երևանի «Տերյան» կենտրոնը, որը տարածում է հայ ժողովրդի հոգևոր և մշակութային արժեքները, ուսումնասիրում ավանդական տարազները։

«Տերյան»-ը հայ մեծ բանաստեղծ Վահան Տերյանի կյանքի և ժառանգության ուսումնասիրության կենտրոնն է։ Այն ունի մշակութային և կրթական ուղղվածություն: