Արամ Հովհաննիսյանը՝ Գրան պրիի մրցանակակիր

05 Հունիսի 2024, 10:30

Մշակույթ

«Արամ Հովհաննիսյան թատրոնը» մասնակցել է Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության Բիտոլա քաղաքում կայացած Մոնոդրամայի 25-րդ միջազգային փառատոնին: Այս մասին հայտնում է «Orer.eu» կայքը:

Այս փառատոնին հայտնի դերասան և ռեժիսոր Արամ Հովհաննիսյանը ներկայացրել է Միգել դե Սերվանտեսի «Դոն Կիշոտ» ներկայացումը և արժանացել փառատոնի գլխավոր՝ Գրան պրի մրցանակին: