Կիրանցի բնակիչներն Ադրբեջանի վերահսկողության տակ անցնող տները սկսել են քանդել
04 Հունիսի 2024, 10:30
Կիրանց գյուղի բնակիչները, որոնց տներն անցնում են ադրբեջանական վերահսկողության տակ, սկսել են քանդել դրանք։
Կան նաև նրանք, ովքեր կտրականապես հրաժարվում են լքել իրենց տունը։ Այս մասին հաղորդում է Armenia Sputnik-ի թղթակիցը։
Սահմանազատում իրականացնելուց հետո գյուղի երկու տները մնացել են հայ-ադրբեջանական սահմանի այն կողմում։ Բնակիչներին մինչև հունիսի 24-ը ժամանակ է տրվել ազատելու տները։