Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագիրը կվերափոխի Հարավային Կովկասը. Բայդեն

04 Հունիսի 2024, 14:35

Քաղաքականություն

Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագիրը կվերափոխի Հարավային Կովկասը և արմատապես կփոխի Ադրբեջանի դերը տարածաշրջանում։ Այս մասին ասվում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Բաքվի էներգետիկ շաբաթվա մասնակիցներին ուղղված ուղերձում:

Նախագահի ուղերձում նշվում է նաև, որ տարածաշրջանային կայունությունն ու փոխկապակցվածությունն ԱՄՆ-ի համար առաջնահերթություններ են։

«Երկարաժամկետ խաղաղության համաձայնագիրը վերջ կդնի բազմամյա հակամարտությանը, կվերափոխի Հարավային Կովկասը և արմատապես կփոխի Ադրբեջանի դերը տարածաշրջանում։ ԱՄՆ-ը պատրաստ է աջակցել այդ ձգտմանը։ Մենք պարտավոր ենք ապագա սերունդներին ապահովել, որ խաղաղությունն ու բարգավաճումը մնան ուղեցույցներում», — ասվում է Բայդենի ուղերձում: