Կարեն Շահնազարովը՝ «Ոսկե ասպետ» միջազգային կինոֆորումի ոսկե մեդալակիր

05 Հունիսի 2024, 14:41

Մշակույթ

Օմսկում կայացած «Ոսկե ասպետ» XXXIII միջազգային կինոփառատոնը հայտարարել է հաղթողների անունները: Սերգեյ Բոնդարչուկի անվան ոսկե մեդալին արժանացել է ՌԴ ժողովրդական արտիստ Կարեն Շահնազարովը՝ «Կինեմատոգրաֆում ունեցած նշանակալի ավանդի համար»։

«Ինձ համար սա կարևոր մրցանակ է, որին արժանացրել է «Ոսկե ասպետ» 33-րդ փառատոնը։ Նախ, քանի որ փառատոնն ինքնին հսկայական պատմություն ունեցող կինոֆորում է, այն ստեղծվել է ականավոր վարպետ Նիկոլայ Պետրովիչ Բուրլյաևի էներգիայով և տաղանդով», -տեսաուղերձում ասել է Շահնազարովը։